Շաբաթ օրը Պրահայում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած նոր կառավարության քաղաքականության դեմ, համարելով, որ այն սպառնալիք է ժողովրդավարությանը և երկիրն ուղղորդում է դեպի ավտոկրատիա: Չեխիայի վարչապետը մերժել է ցանկացած ֆինանսական օգնություն ՈՒկրաինային՝ միանալով Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։               
 

Ի՞նչ իմաստ ունի այս կամ այն արտաքին քաղաքական վեկտորի բացարձակացումը, երբ դեռ ոչ ոք չգիտի, թե ինչով կավարտվի «երրորդ համաշխարհայինը»

Ի՞նչ իմաստ ունի այս կամ այն արտաքին քաղաքական վեկտորի բացարձակացումը,  երբ դեռ ոչ ոք չգիտի, թե ինչով կավարտվի «երրորդ համաշխարհայինը»
21.02.2026 | 14:35

Եթե իրեն քաղաքագետ, քաղաքական մեկնաբան կամ վերլուծաբան համարող մեկը մտնում է հանրային քննարկումների դաշտ և իր մտքի «գոհարներն» է սփռում, անհրաժեշտ է, որ մեկ-երկու դասագիրք կարդա նորագույն պատմությունից կամ քաղաքագիտությունից: Իսկ եթե կարդան, այնտեղ գրված է, որ Ռուսաստանը ունի երկրագնդի մեծ մասը մոտ քսան անգամ ու ավել ոչնչացնելու ջերմամիջուկային կարողություններ և այլն: Եվ այլնը որ գրենք՝ մի երկու հատոր կպահանջվի: Իհարկե, ցանկացած նորմալ դատողության մարդ, սա իմանալով, հակառուսական քարոզչության մեջ խրվելուց առաջ պետք է մտածի, թե ինչ է ասում: Հարցն այն չէ, որ շատ ծիծաղելի են ռուսների ատամները ջարդելու մասին արևմտամետ ռահվիրաների մտքի փայլատակումները, այլ այն մեծ վնասը, որ նրանք հասցնում են հայկական պետության շահերին: Ցավ է նաև այն, որ նրանք դա անում են պետական ենթակայության լրատվամիջոցներում: Մեկ հանգամանք ևս. Նրանք, ովքեր հավասարակշիռ դատողություն ունեն և հակառուսական քարոզչությանը չեն մասնակցում, երբեք արևմտյան պետությունների հետ հարաբերությունների զարգացմանը դեմ չեն, այլ, երևի թե, ընդհակառակը, քննադատում են եվրաինտեգրման իրական և գործնական քաղաքականությունը տապալելու և այն շոուի վերածելու գործելակերպը: Իսկ ՀՀ կեղծ արևմտամետները իրականում ավելի շատ իրենց առաքելությունը տեսնում են հակառուսականության բորբոքման և հայ-ռուսական հարաբերությունները վնասելու մեջ՝ իրականում արդյունք չունենալով նաև եվրաինտեգրման ճանապարհին:

Եվ վերջում նշեմ ևս մեկ հանգամանք. եթե այժմ Ռուսաստանը կոշտ հակամարտության մեջ է արևմտյան կենտրոնների հետ, երբ Իրանի դեմ պատերազմը սպառնում է նաև տարածաշրջանին, ի՞նչ իմաստ ունի այս կամ այն արտաքին քաղաքական վեկտորի բացարձակացումը, թշնամանքի սերմանումը, երբ դեռ ոչ ոք չգիտի, թե ինչով կավարտվի «երրորդ համաշխարհային պատերազմը», և մենք դրա արդյունքում որտեղ կլինենք և ում ազդեցության գոտում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2360

Մեկնաբանություններ